Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի։ Գուանդունի նահանգում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Մեյչժոու-Դաբու մայրուղու 17,9 մետր հատվածի փլուզման հետևանքով 23 մեքենա է ընկել ճանապարհից։

Մեյչժոու քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ևս 3 մարդու ինքնություն դեռ անհայտ է։ Նրանք չեն հստակեցրել՝ արդյոք նրանք մահացած են․ այդ դեպքում զոհերի թիվը կլինի 51, նշում է Associated Press-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին, տեղի ժամանակով գիշերվա 2։10-ին՝ հորդառատ անձրևների պատճառով։ Մինչ այս հաղորդվել էր 36 զոհի, 30 վիրավորի մասին։

Մեյչժոուի հատվածում ապրիլի վերջից հորդառատ անձրևներ և կարկուտներ են տեղում, որոնք առաջացրել են վտանգավոր սողանքներ, հեղեղել են տները և ավիրել կամուրջներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]